Մեքսիկայում մեկ տարում տասներորդ լրագրողին են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆDiario de Acayucan պարբերականի թղթակից Կանդիդո Ռիոս Վասկեսը սպանվել է Մեքսիկայում։ Նա դարձավ այդ երկրում մեկ տարվա ընթացքում սպանված տասներորդ լրագրողը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նվոստի»-ն՝ վկայակոչելով Univision պարբերականը։
Լրագրողին գնդակահարել են երեքշաբթի, Վերակուրս նահանգում։ Բացի նա՝ սպանվել է եւս երկու մարդ, սակայն դատախազությունը հավելյալ տեղեկություն չի հայտնում։
Մեքսիկայի լրագրողների հանրության տվյալներով՝ 2000 թվականից այստեղ շուրջ 120 լրագրող է սպանվել, 20-ն անհետ կորել են, լրատվամիջոցների շենքերի վրա հարձակման շուրջ 50 դեպք է գրանցվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



