Մեքսիկայում մեկ տարում տասներորդ լրագրողին են սպանել
INTERNATIONAL NEWSDiario de Acayucan պարբերականի թղթակից Կանդիդո Ռիոս Վասկեսը սպանվել է Մեքսիկայում։ Նա դարձավ այդ երկրում մեկ տարվա ընթացքում սպանված տասներորդ լրագրողը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նվոստի»-ն՝ վկայակոչելով Univision պարբերականը։
Լրագրողին գնդակահարել են երեքշաբթի, Վերակուրս նահանգում։ Բացի նա՝ սպանվել է եւս երկու մարդ, սակայն դատախազությունը հավելյալ տեղեկություն չի հայտնում։
Մեքսիկայի լրագրողների հանրության տվյալներով՝ 2000 թվականից այստեղ շուրջ 120 լրագրող է սպանվել, 20-ն անհետ կորել են, լրատվամիջոցների շենքերի վրա հարձակման շուրջ 50 դեպք է գրանցվել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



