Մեսսին շատ ուրախ է, որ Պաուլինյոն տեղափոխվել է Բարսելոնա
СПОРТ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շատ ուրախ է, որ բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն համալրել է կատալոնական ակումբի շարքերը, հայտնում է «Mundo Deportivo»-ն:
Արգենտինացի ֆուտբոլիստը չի կասկածում, որ Պաուլինյոյի շնորհիվ նա ավելի քիչ կկատարի պաշտպանողական գործառույթներ:
Մեսսին տպավորված է եղել Պաուլինյոյի ցուցադրած խաղով` Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև ընկերական խաղում (1:0),որը կայացել է հունիսի 8-ին Ավստրալիայում:
Խաղից հետո Մեսսին և Պաուլինյոն փոխանակվել են մարզաշապիկներով, իսկ արգենտինացին իր մրցակցին ասել է, որ հույս ունի նրան տեսնել «Բարսելոնայում»:
Հիշեցնենք` 29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է 40 մլն եվրոյի դիմաց «Գուանչժոու Էվերգրանդից» տեղափոխվել «Բարսելոնա»:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



