Մեսսին շատ ուրախ է, որ Պաուլինյոն տեղափոխվել է Բարսելոնա
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շատ ուրախ է, որ բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն համալրել է կատալոնական ակումբի շարքերը, հայտնում է «Mundo Deportivo»-ն:
Արգենտինացի ֆուտբոլիստը չի կասկածում, որ Պաուլինյոյի շնորհիվ նա ավելի քիչ կկատարի պաշտպանողական գործառույթներ:
Մեսսին տպավորված է եղել Պաուլինյոյի ցուցադրած խաղով` Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև ընկերական խաղում (1:0),որը կայացել է հունիսի 8-ին Ավստրալիայում:
Խաղից հետո Մեսսին և Պաուլինյոն փոխանակվել են մարզաշապիկներով, իսկ արգենտինացին իր մրցակցին ասել է, որ հույս ունի նրան տեսնել «Բարսելոնայում»:
Հիշեցնենք` 29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է 40 մլն եվրոյի դիմաց «Գուանչժոու Էվերգրանդից» տեղափոխվել «Բարսելոնա»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



