Մեսսին շատ ուրախ է, որ Պաուլինյոն տեղափոխվել է Բարսելոնա
SPORT«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շատ ուրախ է, որ բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն համալրել է կատալոնական ակումբի շարքերը, հայտնում է «Mundo Deportivo»-ն:
Արգենտինացի ֆուտբոլիստը չի կասկածում, որ Պաուլինյոյի շնորհիվ նա ավելի քիչ կկատարի պաշտպանողական գործառույթներ:
Մեսսին տպավորված է եղել Պաուլինյոյի ցուցադրած խաղով` Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև ընկերական խաղում (1:0),որը կայացել է հունիսի 8-ին Ավստրալիայում:
Խաղից հետո Մեսսին և Պաուլինյոն փոխանակվել են մարզաշապիկներով, իսկ արգենտինացին իր մրցակցին ասել է, որ հույս ունի նրան տեսնել «Բարսելոնայում»:
Հիշեցնենք` 29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է 40 մլն եվրոյի դիմաց «Գուանչժոու Էվերգրանդից» տեղափոխվել «Բարսելոնա»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



