Գվարդիոլան չի հերքել Մեսիի համար 300 միլիոն եվրո վճարելու հնարավորությունը
СПОРТԱնգլիայի առաջնության երկրորդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն» (1:1) հանդիպումից հետո մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, չի հերքել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի համար սահմանված 300 միլիոն եվրո տրանսֆերային գինը վճարելու հնարավորությունը:
«Եթե որեւէ ակումբը պատրաստ է վճարել Մեսիի համար 300 միլիոն, նշանակում է՝ այդ ակումբն ունի այդքան գումար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիական եւ իսպանական մամուլի տվյալներով «Մանչեսթեր Սիթին» կվճարի այդ գումարը, եթե ստանա ֆուտբոլիստի համաձայնությունը: Մեսին դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Այն նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



