Գվարդիոլան չի հերքել Մեսիի համար 300 միլիոն եվրո վճարելու հնարավորությունը
SPORTԱնգլիայի առաջնության երկրորդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն» (1:1) հանդիպումից հետո մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, չի հերքել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի համար սահմանված 300 միլիոն եվրո տրանսֆերային գինը վճարելու հնարավորությունը:
«Եթե որեւէ ակումբը պատրաստ է վճարել Մեսիի համար 300 միլիոն, նշանակում է՝ այդ ակումբն ունի այդքան գումար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիական եւ իսպանական մամուլի տվյալներով «Մանչեսթեր Սիթին» կվճարի այդ գումարը, եթե ստանա ֆուտբոլիստի համաձայնությունը: Մեսին դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Այն նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



