Գվարդիոլան չի հերքել Մեսիի համար 300 միլիոն եվրո վճարելու հնարավորությունը
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության երկրորդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն» (1:1) հանդիպումից հետո մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, չի հերքել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի համար սահմանված 300 միլիոն եվրո տրանսֆերային գինը վճարելու հնարավորությունը:
«Եթե որեւէ ակումբը պատրաստ է վճարել Մեսիի համար 300 միլիոն, նշանակում է՝ այդ ակումբն ունի այդքան գումար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիական եւ իսպանական մամուլի տվյալներով «Մանչեսթեր Սիթին» կվճարի այդ գումարը, եթե ստանա ֆուտբոլիստի համաձայնությունը: Մեսին դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Այն նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



