Տուրկու քաղաքում հարձակման թիրախը կանայք են եղել. ոստիկանություն
МЕЖДУНАРОДНОЕՏուրկու քաղաքի կենտրոնում անցորդների վրա հարձակման թիրախը, ենթադրաբար, կանայք են եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունում այդ գործը քննող խմբի ղեկավարը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ հարձակման թիրախը կանայք են եղել: Հարձակման հետեւանքով մահացածները կանայք են, տուժածներից 6-ը կին է, երկուսը՝ տղամարդ: Տղամարդկանց վիրավորել են, երբ նրանք փորձել են օգնել կանանց»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, Տուրկու քաղաքի կենտրոնում մի տղամարդ դանակով հարձակվել է անցորդների վրա, որի հետեւանքով Ֆինլանդիայի երկու քաղաքացի է մահացել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



