Տուրկու քաղաքում հարձակման թիրախը կանայք են եղել. ոստիկանություն
INTERNATIONAL NEWSՏուրկու քաղաքի կենտրոնում անցորդների վրա հարձակման թիրախը, ենթադրաբար, կանայք են եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունում այդ գործը քննող խմբի ղեկավարը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ հարձակման թիրախը կանայք են եղել: Հարձակման հետեւանքով մահացածները կանայք են, տուժածներից 6-ը կին է, երկուսը՝ տղամարդ: Տղամարդկանց վիրավորել են, երբ նրանք փորձել են օգնել կանանց»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, Տուրկու քաղաքի կենտրոնում մի տղամարդ դանակով հարձակվել է անցորդների վրա, որի հետեւանքով Ֆինլանդիայի երկու քաղաքացի է մահացել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



