Տուրկու քաղաքում հարձակման թիրախը կանայք են եղել. ոստիկանություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏուրկու քաղաքի կենտրոնում անցորդների վրա հարձակման թիրախը, ենթադրաբար, կանայք են եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունում այդ գործը քննող խմբի ղեկավարը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ հարձակման թիրախը կանայք են եղել: Հարձակման հետեւանքով մահացածները կանայք են, տուժածներից 6-ը կին է, երկուսը՝ տղամարդ: Տղամարդկանց վիրավորել են, երբ նրանք փորձել են օգնել կանանց»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, Տուրկու քաղաքի կենտրոնում մի տղամարդ դանակով հարձակվել է անցորդների վրա, որի հետեւանքով Ֆինլանդիայի երկու քաղաքացի է մահացել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



