Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը փորձել է մարմնով պաշտպանել Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Բաթմանի պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը իրեն շղթայել է Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպներից, որպեսզի պաշտպանի դրանք պետական ծրագրով քանդվելուց:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Թուրքիայի Անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունը որոշել է Հասանքեյֆի հնագույն պարիսպները քանդել, քանի որ դրանք վտանգ են հանդիսանում շրջապատի համար:
Մեհմեթ Ալի Ասլանը պետական ծրագրով Հասանքեյֆի պարիսպների քանդումը նմանեցրել է սիրիական Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված պատմական արժեքների ոչնչացմանը:
Պատգամավորը ժողովրդին կոչ է արել համախմբել և պաշտպանել պատմական հնությունները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



