Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը փորձել է մարմնով պաշտպանել Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Բաթմանի պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը իրեն շղթայել է Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպներից, որպեսզի պաշտպանի դրանք պետական ծրագրով քանդվելուց:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Թուրքիայի Անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունը որոշել է Հասանքեյֆի հնագույն պարիսպները քանդել, քանի որ դրանք վտանգ են հանդիսանում շրջապատի համար:
Մեհմեթ Ալի Ասլանը պետական ծրագրով Հասանքեյֆի պարիսպների քանդումը նմանեցրել է սիրիական Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված պատմական արժեքների ոչնչացմանը:
Պատգամավորը ժողովրդին կոչ է արել համախմբել և պաշտպանել պատմական հնությունները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



