Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը փորձել է մարմնով պաշտպանել Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Բաթմանի պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը իրեն շղթայել է Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպներից, որպեսզի պաշտպանի դրանք պետական ծրագրով քանդվելուց:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Թուրքիայի Անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունը որոշել է Հասանքեյֆի հնագույն պարիսպները քանդել, քանի որ դրանք վտանգ են հանդիսանում շրջապատի համար:
Մեհմեթ Ալի Ասլանը պետական ծրագրով Հասանքեյֆի պարիսպների քանդումը նմանեցրել է սիրիական Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված պատմական արժեքների ոչնչացմանը:
Պատգամավորը ժողովրդին կոչ է արել համախմբել և պաշտպանել պատմական հնությունները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



