Նորվեգիայի 80-ամյա թագավորը մասնակցում է առագաստային մարզաձեւի աշխարհի առաջնությանը
МЕЖДУНАРОДНОЕՆորվեգիայի 80 –ամյա թագավոր Հարալդ 5-րդը մասնակցում է առագաստային մարզաձեւի աշխարհի առաջնությանը՝ 8 մետրանոց R-կարգում (8mR)։ Չնայած թագավորական «Սիրա» առագաստանավի ու թագավորի պատկառելի տարիքին՝ նրանք վտանգավոր մրցակիցներ են ժամանակակից առագաստանավերի ու երիտասարդ մասնակիցների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ծրագրված տասը մրցումներից երեքի արդյունքներով՝ թագավորը զբաղեցնում է 6-րդ տեղը 28 մասնակիցների շրջանում։ Ուշագրավ է, որ 1983-ի աշխարհի առաջնությունը, որը դարձյալ Նորվեգիան էր ընդունում, Հարալդ 5-րդի հոր՝ Ուլաֆ 5-րդի 80-ամյակին էր հարմարեցված, որն այդ ժամանակ նույնպես մասնակցում էր մրցումներին «Սիրա» առագաստանավով։ Այդ առագաստանավը հատուկ Ուլաֆի համար էր կառուցվել 1938-ին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



