Նորվեգիայի 80-ամյա թագավորը մասնակցում է առագաստային մարզաձեւի աշխարհի առաջնությանը
INTERNATIONAL NEWSՆորվեգիայի 80 –ամյա թագավոր Հարալդ 5-րդը մասնակցում է առագաստային մարզաձեւի աշխարհի առաջնությանը՝ 8 մետրանոց R-կարգում (8mR)։ Չնայած թագավորական «Սիրա» առագաստանավի ու թագավորի պատկառելի տարիքին՝ նրանք վտանգավոր մրցակիցներ են ժամանակակից առագաստանավերի ու երիտասարդ մասնակիցների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ծրագրված տասը մրցումներից երեքի արդյունքներով՝ թագավորը զբաղեցնում է 6-րդ տեղը 28 մասնակիցների շրջանում։ Ուշագրավ է, որ 1983-ի աշխարհի առաջնությունը, որը դարձյալ Նորվեգիան էր ընդունում, Հարալդ 5-րդի հոր՝ Ուլաֆ 5-րդի 80-ամյակին էր հարմարեցված, որն այդ ժամանակ նույնպես մասնակցում էր մրցումներին «Սիրա» առագաստանավով։ Այդ առագաստանավը հատուկ Ուլաֆի համար էր կառուցվել 1938-ին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



