Նորվեգիայի 80-ամյա թագավորը մասնակցում է առագաստային մարզաձեւի աշխարհի առաջնությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիայի 80 –ամյա թագավոր Հարալդ 5-րդը մասնակցում է առագաստային մարզաձեւի աշխարհի առաջնությանը՝ 8 մետրանոց R-կարգում (8mR)։ Չնայած թագավորական «Սիրա» առագաստանավի ու թագավորի պատկառելի տարիքին՝ նրանք վտանգավոր մրցակիցներ են ժամանակակից առագաստանավերի ու երիտասարդ մասնակիցների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ծրագրված տասը մրցումներից երեքի արդյունքներով՝ թագավորը զբաղեցնում է 6-րդ տեղը 28 մասնակիցների շրջանում։ Ուշագրավ է, որ 1983-ի աշխարհի առաջնությունը, որը դարձյալ Նորվեգիան էր ընդունում, Հարալդ 5-րդի հոր՝ Ուլաֆ 5-րդի 80-ամյակին էր հարմարեցված, որն այդ ժամանակ նույնպես մասնակցում էր մրցումներին «Սիրա» առագաստանավով։ Այդ առագաստանավը հատուկ Ուլաֆի համար էր կառուցվել 1938-ին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



