Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
ПОЛИТИКАՕգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը շնորհավորել է գնդապետ Դիմոսթենիսին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկայիս մակարդակը` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



