Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՕգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը շնորհավորել է գնդապետ Դիմոսթենիսին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկայիս մակարդակը` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



