Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
POLITICSՕգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը շնորհավորել է գնդապետ Դիմոսթենիսին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկայիս մակարդակը` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



