ՌԴ-ն սատարում է ԵՏՄ-ի ազատ առեւտրի գոտու նկատմամբ Ինդոնեզիայի հետաքրքրությունը. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը սատարում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ վարելու առաջարկը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու բանակցություններ սկսելու հետ կապված Ինդոնեզիան հետաքրքրություն է ցուցաբերում։ Համապատասխան առաջարկն արվել է, այն այժմ քննարկվում է»,- ասել է նա Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ բանակցություններից հետո։
«Կօժանդակենք նաեւ ԵՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնմանը, մասնավորապես խոսել ենք (Մարսուդիի հետ) ԵՏՄ-ի ԱԽՏՀ-ի միջոցառումներին միանալու մասին՝ այն հիմունքներով, որոնցով այդ միջոցառումներին մասնակցում է Խաղաղօվկիանոսյան դաշինքը»,- հավելել է Լավրովը։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



