ՌԴ-ն սատարում է ԵՏՄ-ի ազատ առեւտրի գոտու նկատմամբ Ինդոնեզիայի հետաքրքրությունը. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը սատարում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ վարելու առաջարկը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու բանակցություններ սկսելու հետ կապված Ինդոնեզիան հետաքրքրություն է ցուցաբերում։ Համապատասխան առաջարկն արվել է, այն այժմ քննարկվում է»,- ասել է նա Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ բանակցություններից հետո։
«Կօժանդակենք նաեւ ԵՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնմանը, մասնավորապես խոսել ենք (Մարսուդիի հետ) ԵՏՄ-ի ԱԽՏՀ-ի միջոցառումներին միանալու մասին՝ այն հիմունքներով, որոնցով այդ միջոցառումներին մասնակցում է Խաղաղօվկիանոսյան դաշինքը»,- հավելել է Լավրովը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



