ՌԴ-ն սատարում է ԵՏՄ-ի ազատ առեւտրի գոտու նկատմամբ Ինդոնեզիայի հետաքրքրությունը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը սատարում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ վարելու առաջարկը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու բանակցություններ սկսելու հետ կապված Ինդոնեզիան հետաքրքրություն է ցուցաբերում։ Համապատասխան առաջարկն արվել է, այն այժմ քննարկվում է»,- ասել է նա Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ բանակցություններից հետո։
«Կօժանդակենք նաեւ ԵՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնմանը, մասնավորապես խոսել ենք (Մարսուդիի հետ) ԵՏՄ-ի ԱԽՏՀ-ի միջոցառումներին միանալու մասին՝ այն հիմունքներով, որոնցով այդ միջոցառումներին մասնակցում է Խաղաղօվկիանոսյան դաշինքը»,- հավելել է Լավրովը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



