Մոսկվայի «Արարատը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության հաջորդ փուլ
СПОРТՌուսաստանի գավաթի խաղարկության 1/64-րդ եզրափակիչում Մոսկվայի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց մերձմոսկովյան «Սատուրնին» ու հաղթեց 1-0 հաշվով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց Թեյմուրազ Տոբոևը: «Արարատի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, Արսեն Հայրապետյանը, իսկ Արկադի Քալայջյանը փոխարինման դուրս եկավ:
Այսպիսով, Պողոս Գալստյանի գլխավորած թիմը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկայի» հետ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



