Մոսկվայի «Արարատը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության հաջորդ փուլ
ՍՊՈՐՏՌուսաստանի գավաթի խաղարկության 1/64-րդ եզրափակիչում Մոսկվայի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց մերձմոսկովյան «Սատուրնին» ու հաղթեց 1-0 հաշվով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց Թեյմուրազ Տոբոևը: «Արարատի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, Արսեն Հայրապետյանը, իսկ Արկադի Քալայջյանը փոխարինման դուրս եկավ:
Այսպիսով, Պողոս Գալստյանի գլխավորած թիմը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկայի» հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



