Մոսկվայի «Արարատը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության հաջորդ փուլ
SPORTՌուսաստանի գավաթի խաղարկության 1/64-րդ եզրափակիչում Մոսկվայի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց մերձմոսկովյան «Սատուրնին» ու հաղթեց 1-0 հաշվով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց Թեյմուրազ Տոբոևը: «Արարատի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, Արսեն Հայրապետյանը, իսկ Արկադի Քալայջյանը փոխարինման դուրս եկավ:
Այսպիսով, Պողոս Գալստյանի գլխավորած թիմը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկայի» հետ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



