Պենտագոնն արգելել է չինական անօդաչու սարքերի օգտագործումը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի բանակն իր զինվորականներին արգելել է օգտագործել չինական DJI ընկերության արտադրած անօդաչուները, ինչի պատճառը հայտնաբերված կիբեռ խոցելիություններն են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը
Աղբյուրի հաղորդմամբ՝ զինծառայողներից պահանջվել է ամբողջապես դադարեցնել անօդաչուների օգտագործումը, հեռացնել բոլոր կարգավորումները, հանել մարտկոցները և տվյալներ կուտակելու միջոցները և հանձնել սարքավորումն անվտանգ վայր՝ մինչև հետագա հրահանգները:
DJI ընկերությունը հայտնել է, որ «զարմացած և հիասթափված է» ԱՄՆ-ի որոշմամբ և «չարդարացված» է անվանել սահմանափակումները: Ընկերության ներկայացուցիչները նաև նշել են, որ իրենց հետ չեն խորհրդակցել, և Պենտագոնին անհանգստացնող խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



