Պենտագոնն արգելել է չինական անօդաչու սարքերի օգտագործումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի բանակն իր զինվորականներին արգելել է օգտագործել չինական DJI ընկերության արտադրած անօդաչուները, ինչի պատճառը հայտնաբերված կիբեռ խոցելիություններն են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը
Աղբյուրի հաղորդմամբ՝ զինծառայողներից պահանջվել է ամբողջապես դադարեցնել անօդաչուների օգտագործումը, հեռացնել բոլոր կարգավորումները, հանել մարտկոցները և տվյալներ կուտակելու միջոցները և հանձնել սարքավորումն անվտանգ վայր՝ մինչև հետագա հրահանգները:
DJI ընկերությունը հայտնել է, որ «զարմացած և հիասթափված է» ԱՄՆ-ի որոշմամբ և «չարդարացված» է անվանել սահմանափակումները: Ընկերության ներկայացուցիչները նաև նշել են, որ իրենց հետ չեն խորհրդակցել, և Պենտագոնին անհանգստացնող խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



