Պենտագոնն արգելել է չինական անօդաչու սարքերի օգտագործումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի բանակն իր զինվորականներին արգելել է օգտագործել չինական DJI ընկերության արտադրած անօդաչուները, ինչի պատճառը հայտնաբերված կիբեռ խոցելիություններն են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը
Աղբյուրի հաղորդմամբ՝ զինծառայողներից պահանջվել է ամբողջապես դադարեցնել անօդաչուների օգտագործումը, հեռացնել բոլոր կարգավորումները, հանել մարտկոցները և տվյալներ կուտակելու միջոցները և հանձնել սարքավորումն անվտանգ վայր՝ մինչև հետագա հրահանգները:
DJI ընկերությունը հայտնել է, որ «զարմացած և հիասթափված է» ԱՄՆ-ի որոշմամբ և «չարդարացված» է անվանել սահմանափակումները: Ընկերության ներկայացուցիչները նաև նշել են, որ իրենց հետ չեն խորհրդակցել, և Պենտագոնին անհանգստացնող խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



