«Ալաշկերտ»-ը համագործակցություն է սկսել բրազիլական «Բոտաֆոգո»-ի հետ
СПОРТՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ:
Համագործակցությունը կներառի փորձի փոխանակում, ֆուտբոլիստների տեղափոխություններ, մարզիչների վերապատրաստում:
Բրազիլական Սերիա A-ում հանդես եկող ակումբում տարբեր տարիներին խաղացել են մի շարք ֆուտբոլային աստղեր, «Բոտաֆոգո»-ն բազմիցս ֆուտբոլիստներ է վաճառել եվրոպական առաջնություններում հանդես եկող առաջատար ակումբների:
«Ուրախ ենք «Բոտաֆոգո»-ի հետ համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Կարծում եմ, որ այն երկկողմանի շահավետ կլինի, իսկ «Ալաշկերտ»-ին ևս մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն կընձեռի»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, ասել է «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



