«Ալաշկերտ»-ը համագործակցություն է սկսել բրազիլական «Բոտաֆոգո»-ի հետ
SPORTՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ:
Համագործակցությունը կներառի փորձի փոխանակում, ֆուտբոլիստների տեղափոխություններ, մարզիչների վերապատրաստում:
Բրազիլական Սերիա A-ում հանդես եկող ակումբում տարբեր տարիներին խաղացել են մի շարք ֆուտբոլային աստղեր, «Բոտաֆոգո»-ն բազմիցս ֆուտբոլիստներ է վաճառել եվրոպական առաջնություններում հանդես եկող առաջատար ակումբների:
«Ուրախ ենք «Բոտաֆոգո»-ի հետ համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Կարծում եմ, որ այն երկկողմանի շահավետ կլինի, իսկ «Ալաշկերտ»-ին ևս մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն կընձեռի»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, ասել է «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



