«Ալաշկերտ»-ը համագործակցություն է սկսել բրազիլական «Բոտաֆոգո»-ի հետ
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ:
Համագործակցությունը կներառի փորձի փոխանակում, ֆուտբոլիստների տեղափոխություններ, մարզիչների վերապատրաստում:
Բրազիլական Սերիա A-ում հանդես եկող ակումբում տարբեր տարիներին խաղացել են մի շարք ֆուտբոլային աստղեր, «Բոտաֆոգո»-ն բազմիցս ֆուտբոլիստներ է վաճառել եվրոպական առաջնություններում հանդես եկող առաջատար ակումբների:
«Ուրախ ենք «Բոտաֆոգո»-ի հետ համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Կարծում եմ, որ այն երկկողմանի շահավետ կլինի, իսկ «Ալաշկերտ»-ին ևս մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն կընձեռի»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, ասել է «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



