Պակիստանի ժամանակավոր վարչապետ Է ընտրվել նավթի նախկին նախարարը
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Շահիդ Հաքան Աբասին ձայների մեծամասնությամբ ընտրվել Է այս երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պակիստանի խորհրդարանի խոսնակ Այազ Սադիքին:
Պակիստանի Ազգային ժողովը նրա թեկնածությունը պաշտպանել Է ձայների մեծամասնությամբ (221):
Ավելի վաղ Աբասին զբաղեցրել Է նավթի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կառավարության ղեկավարի պաշտոնը թողել Է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշում ընդունեց նրան այդ պաշտոնից հեռացնել կոռուպցիայի գործով հետաքննության կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



