Պակիստանի ժամանակավոր վարչապետ Է ընտրվել նավթի նախկին նախարարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Շահիդ Հաքան Աբասին ձայների մեծամասնությամբ ընտրվել Է այս երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պակիստանի խորհրդարանի խոսնակ Այազ Սադիքին:
Պակիստանի Ազգային ժողովը նրա թեկնածությունը պաշտպանել Է ձայների մեծամասնությամբ (221):
Ավելի վաղ Աբասին զբաղեցրել Է նավթի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կառավարության ղեկավարի պաշտոնը թողել Է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշում ընդունեց նրան այդ պաշտոնից հեռացնել կոռուպցիայի գործով հետաքննության կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



