Պակիստանի ժամանակավոր վարչապետ Է ընտրվել նավթի նախկին նախարարը
INTERNATIONAL NEWSՊակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Շահիդ Հաքան Աբասին ձայների մեծամասնությամբ ընտրվել Է այս երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պակիստանի խորհրդարանի խոսնակ Այազ Սադիքին:
Պակիստանի Ազգային ժողովը նրա թեկնածությունը պաշտպանել Է ձայների մեծամասնությամբ (221):
Ավելի վաղ Աբասին զբաղեցրել Է նավթի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կառավարության ղեկավարի պաշտոնը թողել Է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշում ընդունեց նրան այդ պաշտոնից հեռացնել կոռուպցիայի գործով հետաքննության կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



