ԱՄՆ-ի փոխնախագահը Վրաստանի իշխանություններին Է փոխանցել Թրամփի ուղերձը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում Վրաստանի իշխանություններին Է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փենսը մեջբերել Է Թրամփի խոսքը, որը նշել Է, թե «ԱՄՆ-ը կանգնած Է Վրաստանի կողքին»: Փենսը մաղթել Է, որ Վրաստանը դառնա բարգավաճող եւ ուժեղ երկիր:
ԱՄՆ-ի փոխնախագահը երկօրյա այցով Վրաստան Է ժամանել հուլիսի 31-ի երեկոյան: Օգոստոսի 1-ին պլանավորված են նրա պաշտոնական հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պատրիարք Իլյա երկրորդի, վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Փենսը մտադիր Է այցելել Վրաստանում ընթացող «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժություններ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



