ԱՄՆ-ի փոխնախագահը Վրաստանի իշխանություններին Է փոխանցել Թրամփի ուղերձը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում Վրաստանի իշխանություններին Է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փենսը մեջբերել Է Թրամփի խոսքը, որը նշել Է, թե «ԱՄՆ-ը կանգնած Է Վրաստանի կողքին»: Փենսը մաղթել Է, որ Վրաստանը դառնա բարգավաճող եւ ուժեղ երկիր:
ԱՄՆ-ի փոխնախագահը երկօրյա այցով Վրաստան Է ժամանել հուլիսի 31-ի երեկոյան: Օգոստոսի 1-ին պլանավորված են նրա պաշտոնական հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պատրիարք Իլյա երկրորդի, վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Փենսը մտադիր Է այցելել Վրաստանում ընթացող «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժություններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



