ԱՄՆ-ի փոխնախագահը Վրաստանի իշխանություններին Է փոխանցել Թրամփի ուղերձը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում Վրաստանի իշխանություններին Է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փենսը մեջբերել Է Թրամփի խոսքը, որը նշել Է, թե «ԱՄՆ-ը կանգնած Է Վրաստանի կողքին»: Փենսը մաղթել Է, որ Վրաստանը դառնա բարգավաճող եւ ուժեղ երկիր:
ԱՄՆ-ի փոխնախագահը երկօրյա այցով Վրաստան Է ժամանել հուլիսի 31-ի երեկոյան: Օգոստոսի 1-ին պլանավորված են նրա պաշտոնական հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պատրիարք Իլյա երկրորդի, վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Փենսը մտադիր Է այցելել Վրաստանում ընթացող «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժություններ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



