Օրյեն և Մատիչը մոտ են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Sky Sports-ը, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկին:
Գործարքի արժեքը կարող է կազմել 25 մլն եվրո:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Չելսի»-ի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ևս մոտ է մանկունյանցիների կազմը համալրելուն, ինչը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Սպասում եմ նորությունների: Գիտեմ, որ Մատիչը շատ է ցանկանում խաղալ մեր թիմում: Երբ ֆուտբոլիստը ցանկանում է՝ տեղափոխության հնարավորությունները մեծանում են»,- ասել է Մոուրինյոն:
Սերբ ֆուտբոլիստի տեղափոխության գինը կարող է կազմել 40 մլն ֆունտ:
Մինչ այս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համալրել էին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և շվեդ պաշտպան Լինդելյոֆը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



