Օրյեն և Մատիչը մոտ են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Sky Sports-ը, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկին:
Գործարքի արժեքը կարող է կազմել 25 մլն եվրո:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Չելսի»-ի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ևս մոտ է մանկունյանցիների կազմը համալրելուն, ինչը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Սպասում եմ նորությունների: Գիտեմ, որ Մատիչը շատ է ցանկանում խաղալ մեր թիմում: Երբ ֆուտբոլիստը ցանկանում է՝ տեղափոխության հնարավորությունները մեծանում են»,- ասել է Մոուրինյոն:
Սերբ ֆուտբոլիստի տեղափոխության գինը կարող է կազմել 40 մլն ֆունտ:
Մինչ այս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համալրել էին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և շվեդ պաշտպան Լինդելյոֆը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



