Օրյեն և Մատիչը մոտ են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Sky Sports-ը, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկին:
Գործարքի արժեքը կարող է կազմել 25 մլն եվրո:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Չելսի»-ի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ևս մոտ է մանկունյանցիների կազմը համալրելուն, ինչը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Սպասում եմ նորությունների: Գիտեմ, որ Մատիչը շատ է ցանկանում խաղալ մեր թիմում: Երբ ֆուտբոլիստը ցանկանում է՝ տեղափոխության հնարավորությունները մեծանում են»,- ասել է Մոուրինյոն:
Սերբ ֆուտբոլիստի տեղափոխության գինը կարող է կազմել 40 մլն ֆունտ:
Մինչ այս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համալրել էին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և շվեդ պաշտպան Լինդելյոֆը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



