Սիրիան՝ գլխագրերով
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի պաշտոնական բանակը Դամասկոսի շրջանում ամբողջական վերահսկողություն է հաստատել արևմտյան Կալամունի Ջարութդ Ֆալիթի շրջանում, որը ԴԱԻՇ–ի ու Ջեբհաթ ան–Նուսրայի գրոհայինների հենակետերից մեկն էր դարձել: Հաղորդվում է ահաբեկչների կրած մեծ կորուստների մասին, ինչից հետո կոալիցիան հայտարարել է, որ Սիրիայի բանակը Դամասկոսում խախտել է հրադադարը:
Հալեպի նահանգում քրդական ուժերն ու Սիրիայի բանակը հարվածում են ահաբեկիչներին: Միաժամանակ հաղորդվում է թուրքական ուժերի՝ քրդերին թիրախավորելու վերաբերյալ: Պալմիրա–Աս–Սուխնա ճանապարհի երկայնքով՝ Հոմսի նահանգում, դաժան մարտեր են ընթանում Սիրիային բանակի և ԴԱԻՇ–ի միջև: Սիրիայի մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ երկու կողմերն էլ զոհեր ունեն, բայց կառավարական ուժերին հաջողվել է Սուխնա քաղաք տանող ճանապարհին կարևոր հենակետեր գրավել ահաբեկիչներից: Դեյր–էզ–Զորում ԴԱԻՇ–ը մեծ մարտի է պատրաստվում՝ այստեղ մեծ ուժեր ներգրավելով:
Արաբական աղբյուրների հաղորդմամբ՝ զենք ու զինամթերք, հնարավոր է նաև՝ կենդանի ուժ տեղափոխող մեքենաներն ընկել են Սիրիայի անօդաչու սարքերի և 137–րդ բրիգադի թիրախի տակ: Մանրամասներ չեն հաղորդվում: Դարաայի շրջանում, որ ապառազմականացված գոտի է, հաղորդվում է հակաասադական Սիրիայի ազատագրման ազգային ճակատի մարտիկների՝ խաղաղ բնակչության վրա գործած հարձակումների վերաբերյալ: Ինչպիսին՝ չի մանրամասնվում:
Ռաքքայի կեսն արդեն վերահսկվում է քրդերի կողմից: Կոալիցիան շարունակում է ռմբակոծել նաև խաղաղ բնակիչներին՝ արժանանալով իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը: Սիրիայի պաշտոնական բանակը հասել է Եփրատի ափերին և այժմ կարող է մասնակցել Ռաքքայի դեմ գրոհին:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



