Սիրիան՝ գլխագրերով
INTERNATIONAL NEWSՍիրիայի պաշտոնական բանակը Դամասկոսի շրջանում ամբողջական վերահսկողություն է հաստատել արևմտյան Կալամունի Ջարութդ Ֆալիթի շրջանում, որը ԴԱԻՇ–ի ու Ջեբհաթ ան–Նուսրայի գրոհայինների հենակետերից մեկն էր դարձել: Հաղորդվում է ահաբեկչների կրած մեծ կորուստների մասին, ինչից հետո կոալիցիան հայտարարել է, որ Սիրիայի բանակը Դամասկոսում խախտել է հրադադարը:
Հալեպի նահանգում քրդական ուժերն ու Սիրիայի բանակը հարվածում են ահաբեկիչներին: Միաժամանակ հաղորդվում է թուրքական ուժերի՝ քրդերին թիրախավորելու վերաբերյալ: Պալմիրա–Աս–Սուխնա ճանապարհի երկայնքով՝ Հոմսի նահանգում, դաժան մարտեր են ընթանում Սիրիային բանակի և ԴԱԻՇ–ի միջև: Սիրիայի մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ երկու կողմերն էլ զոհեր ունեն, բայց կառավարական ուժերին հաջողվել է Սուխնա քաղաք տանող ճանապարհին կարևոր հենակետեր գրավել ահաբեկիչներից: Դեյր–էզ–Զորում ԴԱԻՇ–ը մեծ մարտի է պատրաստվում՝ այստեղ մեծ ուժեր ներգրավելով:
Արաբական աղբյուրների հաղորդմամբ՝ զենք ու զինամթերք, հնարավոր է նաև՝ կենդանի ուժ տեղափոխող մեքենաներն ընկել են Սիրիայի անօդաչու սարքերի և 137–րդ բրիգադի թիրախի տակ: Մանրամասներ չեն հաղորդվում: Դարաայի շրջանում, որ ապառազմականացված գոտի է, հաղորդվում է հակաասադական Սիրիայի ազատագրման ազգային ճակատի մարտիկների՝ խաղաղ բնակչության վրա գործած հարձակումների վերաբերյալ: Ինչպիսին՝ չի մանրամասնվում:
Ռաքքայի կեսն արդեն վերահսկվում է քրդերի կողմից: Կոալիցիան շարունակում է ռմբակոծել նաև խաղաղ բնակիչներին՝ արժանանալով իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը: Սիրիայի պաշտոնական բանակը հասել է Եփրատի ափերին և այժմ կարող է մասնակցել Ռաքքայի դեմ գրոհին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



