Սիրիան՝ գլխագրերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի պաշտոնական բանակը Դամասկոսի շրջանում ամբողջական վերահսկողություն է հաստատել արևմտյան Կալամունի Ջարութդ Ֆալիթի շրջանում, որը ԴԱԻՇ–ի ու Ջեբհաթ ան–Նուսրայի գրոհայինների հենակետերից մեկն էր դարձել: Հաղորդվում է ահաբեկչների կրած մեծ կորուստների մասին, ինչից հետո կոալիցիան հայտարարել է, որ Սիրիայի բանակը Դամասկոսում խախտել է հրադադարը:
Հալեպի նահանգում քրդական ուժերն ու Սիրիայի բանակը հարվածում են ահաբեկիչներին: Միաժամանակ հաղորդվում է թուրքական ուժերի՝ քրդերին թիրախավորելու վերաբերյալ: Պալմիրա–Աս–Սուխնա ճանապարհի երկայնքով՝ Հոմսի նահանգում, դաժան մարտեր են ընթանում Սիրիային բանակի և ԴԱԻՇ–ի միջև: Սիրիայի մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ երկու կողմերն էլ զոհեր ունեն, բայց կառավարական ուժերին հաջողվել է Սուխնա քաղաք տանող ճանապարհին կարևոր հենակետեր գրավել ահաբեկիչներից: Դեյր–էզ–Զորում ԴԱԻՇ–ը մեծ մարտի է պատրաստվում՝ այստեղ մեծ ուժեր ներգրավելով:
Արաբական աղբյուրների հաղորդմամբ՝ զենք ու զինամթերք, հնարավոր է նաև՝ կենդանի ուժ տեղափոխող մեքենաներն ընկել են Սիրիայի անօդաչու սարքերի և 137–րդ բրիգադի թիրախի տակ: Մանրամասներ չեն հաղորդվում: Դարաայի շրջանում, որ ապառազմականացված գոտի է, հաղորդվում է հակաասադական Սիրիայի ազատագրման ազգային ճակատի մարտիկների՝ խաղաղ բնակչության վրա գործած հարձակումների վերաբերյալ: Ինչպիսին՝ չի մանրամասնվում:
Ռաքքայի կեսն արդեն վերահսկվում է քրդերի կողմից: Կոալիցիան շարունակում է ռմբակոծել նաև խաղաղ բնակիչներին՝ արժանանալով իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը: Սիրիայի պաշտոնական բանակը հասել է Եփրատի ափերին և այժմ կարող է մասնակցել Ռաքքայի դեմ գրոհին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



