Բրիտանացի ճանապարհորդը ցանկանում է զբոսանավով Հյուսիսային բեւեռ հասնել
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանացի ճանապարհորդ Փեն Հեդոուն մտադիր է ուշադրություն գրավել կլիմայի փոփոխությունների եւ Արկտիկայում սառույցի հալչելու խնդիրների վրա: Այս նպատակով նա մինչեւ Հյուսիսային բեւեռ ճանապարհը կանցնի զբոսանավով, հայտնում է Sunday Times պարբերականը:
Հեդոուն հռչակվել է, երբ 2003 թվականին Հյուսիսային բեւեռը միայնակ է նվաճել: Նրա արշավը 850 ժամ է տեւել (մոտ 2 ամիս), որից 30-50 ժամը ճանապարհորդն անցկացրել է ջրում՝ լողալով ացնելով արկտիկական սառույցների ճեղքերի միջով:
«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ նոր արշավին 9 մարդ կմասնակցի: Թիմը ճանապարհ կընկնի 2 զբոսանավով: Ալյասկայի Նոմ քաղաքից մինչեւ Հյուսիսային բեւեռ երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 5,6 հազար կիլոմետրից ավելի: Հետազոտողները հույս ունեն բեւեռ հասնել օգոստոսի կեսին-սեպտեմբերի սկզբին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



