Բրիտանացի ճանապարհորդը ցանկանում է զբոսանավով Հյուսիսային բեւեռ հասնել
INTERNATIONAL NEWSԲրիտանացի ճանապարհորդ Փեն Հեդոուն մտադիր է ուշադրություն գրավել կլիմայի փոփոխությունների եւ Արկտիկայում սառույցի հալչելու խնդիրների վրա: Այս նպատակով նա մինչեւ Հյուսիսային բեւեռ ճանապարհը կանցնի զբոսանավով, հայտնում է Sunday Times պարբերականը:
Հեդոուն հռչակվել է, երբ 2003 թվականին Հյուսիսային բեւեռը միայնակ է նվաճել: Նրա արշավը 850 ժամ է տեւել (մոտ 2 ամիս), որից 30-50 ժամը ճանապարհորդն անցկացրել է ջրում՝ լողալով ացնելով արկտիկական սառույցների ճեղքերի միջով:
«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ նոր արշավին 9 մարդ կմասնակցի: Թիմը ճանապարհ կընկնի 2 զբոսանավով: Ալյասկայի Նոմ քաղաքից մինչեւ Հյուսիսային բեւեռ երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 5,6 հազար կիլոմետրից ավելի: Հետազոտողները հույս ունեն բեւեռ հասնել օգոստոսի կեսին-սեպտեմբերի սկզբին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



