Բրիտանացի ճանապարհորդը ցանկանում է զբոսանավով Հյուսիսային բեւեռ հասնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացի ճանապարհորդ Փեն Հեդոուն մտադիր է ուշադրություն գրավել կլիմայի փոփոխությունների եւ Արկտիկայում սառույցի հալչելու խնդիրների վրա: Այս նպատակով նա մինչեւ Հյուսիսային բեւեռ ճանապարհը կանցնի զբոսանավով, հայտնում է Sunday Times պարբերականը:
Հեդոուն հռչակվել է, երբ 2003 թվականին Հյուսիսային բեւեռը միայնակ է նվաճել: Նրա արշավը 850 ժամ է տեւել (մոտ 2 ամիս), որից 30-50 ժամը ճանապարհորդն անցկացրել է ջրում՝ լողալով ացնելով արկտիկական սառույցների ճեղքերի միջով:
«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ նոր արշավին 9 մարդ կմասնակցի: Թիմը ճանապարհ կընկնի 2 զբոսանավով: Ալյասկայի Նոմ քաղաքից մինչեւ Հյուսիսային բեւեռ երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 5,6 հազար կիլոմետրից ավելի: Հետազոտողները հույս ունեն բեւեռ հասնել օգոստոսի կեսին-սեպտեմբերի սկզբին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



