«Յուվենտուսն» ունի նոր դարպասապահ
СПОРТԹուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին ձեռք բերելու մասին։ 27-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքը պատկանում էր Լոնդոնի «Արսենալին»։ Նախորդ երկու մրցաշրջաններում Շչեսնին հանդես է եկել իտալական «Ռոմայում»՝ դառնալով արծաթե եւ բրոնզե մեդալակիր։
Շչեսնիի համար «Յուվենտուսը» երկու տարվա ընթացքում կվճարի 12,2 միլիոն եվրո։ Եվս 3,1 միլիոն եվրո «Արսենալը» կստանա բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր է կարիերան ավարտել 2018թ. աշխարհի առաջնությունից հետո։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



