«Յուվենտուսն» ունի նոր դարպասապահ
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին ձեռք բերելու մասին։ 27-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքը պատկանում էր Լոնդոնի «Արսենալին»։ Նախորդ երկու մրցաշրջաններում Շչեսնին հանդես է եկել իտալական «Ռոմայում»՝ դառնալով արծաթե եւ բրոնզե մեդալակիր։
Շչեսնիի համար «Յուվենտուսը» երկու տարվա ընթացքում կվճարի 12,2 միլիոն եվրո։ Եվս 3,1 միլիոն եվրո «Արսենալը» կստանա բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր է կարիերան ավարտել 2018թ. աշխարհի առաջնությունից հետո։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



