«Յուվենտուսն» ունի նոր դարպասապահ
SPORTԹուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին ձեռք բերելու մասին։ 27-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքը պատկանում էր Լոնդոնի «Արսենալին»։ Նախորդ երկու մրցաշրջաններում Շչեսնին հանդես է եկել իտալական «Ռոմայում»՝ դառնալով արծաթե եւ բրոնզե մեդալակիր։
Շչեսնիի համար «Յուվենտուսը» երկու տարվա ընթացքում կվճարի 12,2 միլիոն եվրո։ Եվս 3,1 միլիոն եվրո «Արսենալը» կստանա բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր է կարիերան ավարտել 2018թ. աշխարհի առաջնությունից հետո։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



